«Տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները…».Լավրով

375

Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը», — ասել է Լավրովը:

«Մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա»․-հավելել է Լավրովը: