Էմի Ուայնհաուսի կուլտային դեղին զգեստն ու անձնական իրերն աճուրդի կհանվեն

212

Երգչուհի Էմի Ոիայնհաուսի զգեստներն ու անձնական իրերն աճուրդում կվաճառվեն այս տարվա հուլիսին։ Այսպիսի որոշում են կայացրել հանգուցյալ աստղի ծնողները։ Նրանց խոսքով՝ իրենց համար ցավոտ է տեսնել դստեր հագուստը եւ դրանք վաճառելով՝ կկարողանան գումար հավաքել բարեգործության համար։

«Նրա մահվան տարելիցի մոտենալուն զուգընթաց ամեն անգամ, երբ ընտանիքը տեսնում է այդ իրերը, անհավանական ցավոտ է, հիասքանչ զգեստները կախված են առանց գործի, այդ պատճառով մենք որոշել ենք այդ զգեստներն աճուրդով վաճառել»,- հայտնել է երգչուհու հայրը։

Լոտերի ցանկանում կլինեն Էմի Ուայնհաուսի զգեստապահարանի կուլտային իրեր, որոնց շարքում են Preen-ի վառ դեղին զգեստը եւ Moschino-ի կաշվե պայուսակը սրտի տեսքով (ըստ լուրերի՝ այն երգչուհու ծնողներին կարող է մինչեւ 14․000 ֆունտ ստերլինգ) բերել։ Դրանք երգչուհին ընտրել է մասնակցելու համար Brit Awards 2007-ին։ Ընտանիքը որոշել է աճուրդի հանել նաեւ զգեստը, որն Էմին կրել է 2011թ․-ի իր վերջին համերգի ընթացքում։  Սակայն The Mirror-ի հետ զրույցում Էմի Ուայնհաուսի հայրը հավելել է, որ «ընտանիքը որոշել է պահել երգչուհու ամենաարժեքավոր անձնական իրերը»։

Էմի Ուայնհաուսը 27 տարեկանում մահացել է 2011թ․-ին ալկոհոլի գերդոզավորումից։ Քննադատները նրան անվանում են 2000-ականների առաջատար երգչուհիների մեկը, որը մեծ ներդրում է ունեցել երաժշտության զարգացման գործում։