Ոստիկանության հերթական շոուն՝ Դոն Պիպոյի առանձնատանը․ մանրամասներ…

1347

Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանները մտել են գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) տուն եւ խուզարկություն են իրականացրել։

Այդ խուզարկությունից մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ ոստիկանությունը կրկին շոու էր արել Ասատրյանի տանը՝ տուն են մտել բոլոր հնարավոր կողմերից, անգամ՝ տանիքից, դարպասներով, նույնիսկ թռել են պարիսպի վրայով։

Ոստիկաններն այնտեղ զենք-զինամթերք են փնտրել, այցելել են անգամ Արթուր Ասատրյանի աներոջ  եղբոր տուն, այնտեղ եւս խուզարկություն են արել, սակայն  ոչինչ չեն հայտնաբերել։ Բացի դրանից, տանը նրանք հրահանգել են բացել չհրկիզվող պահարանը (սեյֆ), այնտեղից եւս ոչնինչ չեն գտել, փոխարենը հարցրել են՝ նախորդ անգամ այստեղ գումար կար, հիմա ո՞ւր է։

Դոն Պիպոյի փաստաբան Մկրտիչ Վասակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով խուզարկությանը՝ նշեց, թե դա կատարվել է որոշ ժամանակ առաջ հարուցված քրեական գործի շրջանակում.«Մի անգամ էլի արել էին խուզարկություն, նորից էլի արեցին, բնականաբար, ոչինչ չհայտնաբերեցին, չէին էլ կարող հայտնաբերել, որովհետեւ ոչ մի բան չկա»։

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, թե ինչպես են մարտի 17-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն Էջմիածնում իրականացրել «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/01e80c25e00851bc00e32a3e4287df89

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»