ԱՍՀՆ-ն՝ չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման մասին

387

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։

Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։

ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU