ԱՄՆ-ում ծնվել է Արմենչիկի երրորդ երեխան. երգիչը միայն ծննդից հետո է բացահայտել սեռը

841

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Արմենչիկի երրորդ երեխան։ Երգիչը որդի է ունեցել։

Ինստագրամի իր էջում նա հրապարակել է նորածնի թաթիկի լուսանկարն ու գրել. «Իմ տղան այսօր ծնվեց։ Մայրերի օրվա լավագույն նվերն իմ ընտանիքին»։

Երգիչն ու կինը մինչև վերջին պահը հանրության համար չէին բացահայտում երեխայի սեռը։

Հիշեցնենք, որ Արմենչիկն ու Լուսինեն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգն ունի ևս երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան։