Օրվա ամենալավ լուրը՝ այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին․ Վահե Տեր-Մինասյան

482

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրվա ամենալավ լուրը՝

Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին…

Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է:

Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից…

Հ.Գ.
Կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր»: