Բուլղարական սառը ապուր վարունգով․․․ ընտանիքիս անդամներին այն շատ դուր եկավ

293
Վարունգը լվանում ենք,անցկացնում քերիչով,վրան ավելցնում ենք աղ և թողնում քամիչի մեջ որպեսզի քամվի,կտրատում ենք ընկույզը և սամիթը և այս բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ,վրան ճզմում սխտորը,որից հետո լցնում ենք դասական յոգուրտը ու սկասում խառնել,խառնելու ընթացքում ավելացնում ենք ջուր,այնքան որ զանգվածը ապուրի վերածվի,հետո ավելցնում ենք ձիթայուղ,աղ և պապրիկա,ամբողջը խարնում ենք և մատուցում:

Բաղադրիչներ`

350 գր վարունգ
500 գր դասական յոգուրտ
3 ճ/գ սամիթ
30 գր ընկույզ
2 պճեղ սխտոր
400 գր ջուր
2 ճ/գ ձիթայուղ
աղ և պապրիկա ըստ ճաշակի: