Քորը Հեշտոցի Հատվածում Կարող Է Հուշել Հետեւյալ Խնդիրների Մասին

476

Քորը հեշտոցի հատվածում կարող է ուղեկցվել արտաքին սեռական օրգանների այտուցով ու կարմրածությամբ: Կարող են նկատվել նաև քորելու պատճառով առաջացած հետքեր, քերծվածքներ ու վնասվածքներ, որոնց միջով օրգանիզմ կարող են ներթափանցել բակտերիալ վարակները: Այդ դեպքում ի հայտ է գալիս բորբոքում և առաջանում են չապաքինվող ճաքեր ու խոցեր:
📍Հեշտոցի քորը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որ վիճակն էլ ավելի վատանա: Նման ախտանշանով կարող են դրսևորվել.
🛑 սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները,
🛑 վարակիչ հիվանդությունները (հերպես, սնկային վարակ),
🛑մաշկի բորբոքային հիվանդությունները (դերմատիտներ),
🛑 վուլվայի դիստրոֆիկ հիվանդությունները (վուլվայի կրաուրոզ, լեյկոպլակիա և այլն),
🛑 նեյրոհումորալ կարգավորման խանգարումները (օր.՝ կլիմաքս),
🛑 արյան հիվանդությունները (սուր լեյկոզ),
🛑 նյարդահոգեբանական հիվանդությունները:Հարկ է հիշել, որ հեշտոցի քորի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել վիճակը: Նման խնդիրների դեպքում միայն որակավորված մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել ճիշտ բուժումը: