3 փորձված տնային միջոց, որոնք կօգնեն ազատվել ուգրիներից․ աչքերիդ չես հավատա

194

Ձվի սպիտակուց

Օգտագործելով 1 ձվի սպիտակուցի, ½ թ. գ. կիտրոնի հյութի և 1 թ. գ. մեղրի խառնուրդը՝ ծակոտիները խորապես կմաքրեք: Միջոցը թողեք 15 րոպե և լվացեք նախ տաք, ապա սառը ջրով:

Մեղր և դարչին

Մեղրը կկպչի ուգրիներին և կմաքրի ծակոտիները: Այն ունի նաև հակաբակտերիալ հատկություններ, որոնք կարող են ակնե առաջացնող բակտերիաների դեմ պայքարել: Իսկ դարչինը լավացնում է արյան շրջանառությունը՝ մաշկին առողջ փայլ տալով:

Խառնեք մեկ բաժին մեղր և 1 բաժին դարչին, մածուկ պատրաստեք: Քսեք ուգրիների վրա, ծածկեք բամբակի շերտով: Թողեք 5 րոպե: Լվացեք նախ տաք, ապա սառը ջրով:

Վարսակի ալյուր

Վարսակը նուրբ և բնական թեփազատող միջոց է: Մածուկ պատրաստեք վարսակի ալյուրով և ջրով, քսեք դեմքին: Թողեք 15 րոպե կամ մինչև լրիվ չորանա: Լվացեք տաք ջրով

Կարող եք օգտագործել նաև 1 թ. գ. մեղրի, 4 լոլիկի հյութի և բավականաչափ վարսակի ալյուրի խառնուրդ՝ որ մածուկ ստացվի: Որպես սկրաբ օգտագործեք: 10 րոպե անց մաքրեք տաք ջրով:

3 թ. գ. յոգուրտով, 1 թ. գ. կիտրոնի հյութով և 2 թ. գ. վարսակի ալյուրով մածուկը քսեք դեմքին, թողեք որոշ ժամանակ: Լվացեք: