Ձեր տանը չեք, սա էլ ձեր հայաթը չի․ վիճաբանություն՝ ԱԺ-ում

369

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է իր հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ։

Նախագծով պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում է 700 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ նշելով, որ «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունն անորոշ է, այն կարող է ընդգրկել հարցերի լայն շրջանակ: Նույնը վերաբերում է նաև «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձևակերպմանը: Անորոշ շրջանակ պարունակող հանցակազմ այլ երկրների օրենսդրություններում ևս սահմանված չէ:

Գևորգ Պետրոսյանը ամեն դեպքում պնդեց, որ այն պետք է ընդունվի։ Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ամբիոնից հայտարարեց, որ նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացությունը է տվել։ Պետրոսյանը սկսեց տեղից վիճել Գաբրիելյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։