Բայդենի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման նկատմամբ Թուրքիայի «փափուկ արձագանքը» տագնապեցրել է Երևանին

272

actualnews.org-ը գրում է, որ վերջերս Բայդենը հայտարարել է անցյալ դարի սկզբին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած հայերի զանգվածային բնաջնջման ճանաչման մասին: Էրդողանը միայն ի պատասխան ասել է, որ տխրել է Ամերիկայի նախագահի որոշմամբ: Աշխարհում ամեն ինչի սպասում էին, բայց ոչ Թուրքիայի ղեկավարության կողմից այդքան զուսպ արձագանքի: Երկրում նույնիսկ մասնագիտացված փորձագետների կանխատեսած հակաամերիկյան ելույթներ չեղան: Թուրքագետ Տիգրան Լոքմագեզյանը կարծում է, որ երկրների ղեկավարները նախապես պայմանավորվել էին այդ ամենի շուրջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ Բայդենը զանգահարել էր Էրդողանին այդ հարցը քննարկելու համար: Նրանց խոսքով` զանգը տեղի էր ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: Փորձագետը կարծում է, որ հենց այդ զրույցի ընթացքում էլ ԱՄՆ-ի նախագահը կարողացել է ինչ որ բանով հետաքրքրել իր թուրք գործընկերոջը: Հավանաբար, խոստացվածը քիչ չի եղել, ուստի Էրդողանն այդքան հանգիստ է արձագանքել հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու փաստին, և դա տագնապեցնում է Երևանին: