6 հիվանդություն, որոնք պետք է կանխել մինչև 30 տարեկան դառնալը

1620

6 հիվանդություն, որոնք պետք է կանխել մինչև 30 տարեկան դառնալը
Հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ վաղ տարիքում
Նախկինում կարծիք կար, որ շատ հիվանդություններ հիմնականում ազդում են
տարեցների վրա: Բայց իրավիճակը արմատապես փոխվում է:
Կարելի է առանձնացնել հիվանդությունների ցանկ, որոնք սովորաբար հայտնվում են
մինչև 30 տարեկանը։ Դրանց զարգացումը կապված է նստակյաց աշխատանքի, վատ
սննդակարգի և սթրեսի հետ:

Օստեոխոնդրոզ
Այս հիվանդությունը հանգեցնում է միջողային սկավառակների մասնակի կամ
ամբողջական փոփոխությունների: Ողերը նեղանում են ու ճնշում են սկավառակները, և նրանք, իրենց հերթին, կորցնում են առաձգականությունը: Արդյունքում, մարդը սկսում է անտանելի ցավ զգալ, քանի որ սկավառակները գործում են նյարդերի
վերջավորության վրա:
Ինչ անել
Կարիք չկա սպասելու, որ խնդիրն ավելի սրվի: Կենսակերպի պարզ փոփոխությունները
կարող են օգնել նվազեցնելու հիվանդության ռիսկը: Նույն խորհուրդները կարող են
դադարեցնել պաթոլոգիայի զարգացումը:
Թողեք ծխելը
Ծխախոտի մեջ պարունակվող բազմաթիվ թունավոր նյութերն ու նիկոտինը վնասում
են ոսկորները:
Ավելի քիչ ալկոհոլ օգտագործեք
Այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչն ազդում է ոսկորների վրա:
Պահպանեք ճիշտ կեցվածք
Օգտակար է լավ ներքնակ գնելը, այն անհրաժեշտ է ողնաշարին քնի ժամանակ:
Խուսափեք հագեցած ճարպից և շաքարի ավելցուկից
Օգտակար է կաթնամթերքը, միսը և ձուկը, որոնք սպիտակուցներ են պարունակում։
Կատարեք ողնաշարն ուժեղացնող վարժություններ:
Ընդունեք հավելումներ և վիտամիններ
Ցինկը, կալցիումը և երկաթը աջակցում են առողջ ոսկրային կառուցվածքին:
Նկարագրված կանխարգելիչ միջոցառումները կօգնեն կանխելու քրոնիկական ցավը և թեթևացնելու ախտանիշները:

Ռևմատոիդ արթրիտ
Դա աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառով մարդու իմունային համակարգը
հարձակվում է իր իսկ հյուսվածքների վրա, ներառյալ՝ կապի հյուսվածքների՝
հանգեցնելով հոդերի վնասմանը:
Ինչ անել
Արտրիտը կանխելու ոչ մի հստակ եղանակ չկա: Կան բազմաթիվ ռիսկի գործոններ, այդ
թվում՝ գենետիկ հակում: Դրա վրա անհնար է ազդել, բայց եթե հրաժարվեք վատ
սովորություններից, կարող եք հետաձգել պաթոլոգիայի զարգացումը:

Պարոդոնտալ հիվանդություն
Ատամների և լնդերի միջև եղած կուտակումներն առաջացնում են բորբոքում: Չբուժելու
դեպքում դա կարող է վնասել ոսկրային կառուցվածքն ու լնդերը: Ավելին,
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լնդերի խնդիրները կարող են կապված
լինել այլ պաթոլոգիաների հետ, ինչպիսիք են սրտի հիվանդությունը և շաքարախտը:
Ինչ անել
Պարոդոնտալ հիվանդությունը կարող է կանխվել: Դա անելու համար հարկավոր է
հետևել այս խորհուրդներին.
Մանրակրկիտ լվացեք ձեր ատամները: Ուտելուց հետո միշտ պետք է հեռացնել
սննդի մնացորդներն ու ատամնափառերը, որոնք խրված են ատամների և լնդերի
միջև:
Ուշադրություն դարձրեք լեզվին, քանի որ դրա վրա մանրէներ են բազմանում:
Օգտագործեք ատամի թել: Խոզանակը միշտ չէ, որ մաքրում է ատամների բացերը,
բայց թել օգտագործելը կօգնի լուծելու այս խնդիրը:
Լվանալ բերանի խոռոչը: Գոյություն ունեն ողողման հեղուկներ, որոնք կարող են օգնել
նվազեցնելու ատամնափառերը և մաքրելու սննդի մասնիկները:
Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այցելեք ձեր ատամնաբույժին՝ հետազոտություն
անցնելու համար:

Մելանոման
Սա մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է: Հիվանդությունը կարող է ազդել
ոչ միայն մաշկի, այլև աչքերի, մասնավորապես՝ ցանցաթաղանթի վրա:
Ինչ անել
Ռիսկի խմբում կան մարդիկ, որոնց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ
դիմելու մաշկաբանին` մաշկի հետազոտության համար․
նրանք, ովքեր ունեն շատ խալեր,
ովքեր ունեն մաշկի հիվանդությունների գենետիկ հակում,
որոնց մաշկը խիստ վնասված է արևի պատճառով:

Արգանդի վզիկի քաղցկեղ
Դա վտանգավոր հիվանդություն է, որը դանդաղ է զարգանում և հազվադեպ է
ախտանիշներ առաջացնում վաղ փուլերում: Ահա արգանդի վզիկի քաղցկեղ
առաջացնող հիմնական գործոնների ցանկը.
ծխել
վատ սնուցում
թուլացած իմունային համակարգ
հղիության բազմաթիվ ընդհատումներ
HPV (մարդու պապիլոմավիրուս)
Ինչ անել
Թողնել ծխելը. հայտնի է, որ ծխելը կրկնապատկում է քաղցկեղի առաջացման
հավանականությունը, քանի որ ծխախոտի ենթամթերքները կարող են վնասել
արգանդի վզիկի բջիջների ԴՆԹ-ն:
Զբաղվեք անվտանգ սեքսով: Առանց պաշտպանվելու սեռական հարաբերությունը
կարող դարձնել սեռավարակակիր, ինչը կարող է մեծացնել HPV ստանալու ռիսկը:
Պատվաստվեք: Պահպանակները չեն երաշխավորում ամբողջական
պաշտպանություն HPV-ից, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ պատվաստում ստանալ:
Անցեք քաղցկեղի զննում՝ արգանդի վզիկի ցիտոլոգիական հետազոտություն անցեք:
Առաջին երկու ընթացակարգերը կատարվում են տարին մեկ անգամ: Եթե
արդյունքները բացասական են, ընդմիջումները բարձրանում են երեք տարին մեկ
անգամ: Ավելի լավ է նման հետազոտություն սկսել սեռական կյանք սկսելուց
անմիջապես հետո:

Սրտի իշեմիկ հիվանդություն
Պաթոլոգիան բնութագրվում է դեպի սիրտ բնական արյան մատակարարման
արգելափակումով, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի: Բացի այդ, արյան հոսքը
կարող է ընդհատվել կորոնար զարկերակների ճարպային նստվածքների պատճառով,
ապա հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում:
Ինչ անել
Հավասարակշռված դիետան սրտանոթային հիվանդության ռիսկը նվազեցնելու
միջոցներից մեկն է: Դիետան պետք է ներառի ավելի շատ բանջարեղեն, մրգեր և
ամբողջական ձավարեղեն: Սահմանափակեք աղի ընդունումը, քանի որ այն
բարձրացնում է արյան ճնշումը:
Հագեցած ճարպերով հարուստ սնունդը կարող է օգնել նվազեցնելու խցանված
զարկերակները.
ճարպոտ ձուկ
ավոկադո
ընկույզներ և սերմեր
արևածաղկի, ձիթապտղի և այլ բուսական յուղեր: