«Նրան մրցանակը հանձնում էին աշխարհահռչակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը». Լևոն Շարաֆյանն ահազանգում է՝ պետք է օգնել հայտնի հայ դերասանին

1557

ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը կոճ է անում իր կոլեգաներին՝ օգնության ձեռք մեկնել դերասան Վահագն Սիմոնյանին՝ Պոնչո, ո գտնվում է ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։

«Այսօր համացանցում ես տեսա մի հարցազրույց Վահագն Սիմոնյանի հետ, որը մեզ ծանոթ է « Պոնչ» մականունով. Շատ հուզվեցի, երբ տեսա, որ Պոնչը հոմլես է, ապրում է ինքնաշեն վրանում, չոլերում և սնվում է բնության կողմից տված բարիքներից. Ես չգիտեմ նրա այդ վիճակի պատճառը, բայց գիտեմ հաստատ, որ նա կործանման եզրին է.

Պոնչը, ես իմացա մի քանի տարի առաջ Պեկինի միջազգային կինոփարատոնում ստացել է մրցանակ որպես լավագույն էպիզոդի կատարում հայկական «Եթե բոլորը» ֆիլմում. և մրցանակը նրան հանձնում էին աշխարհահռչակ Ջակի Չանը և Լյուկ Բեսսոնը. Նրան ծափահարում էին դահլիճում նստած աշխարհի լավագույն աստղերը. Ինչքան ես գիտեմ Հայաստանում ոչ մի արձագաք չեղավ.

Հիմա այդ տղան ծանր հոգեկան և հոգեբանական վիճակում է. Գիտեմ, որ նրան այդ վիճակից հանել է պետք. Դա կարող եք անել դուք, իմ սիրելի կոլլեգաներ. Կարող եք ընդգրկել նրան նկարվող ֆիլմի, կամ սերիալի մեջ և նա անպայման կվերակենդանանա և կհավատա և իր ուժերին , և իր պիտանի լինելուն.

Եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական, ոչ նրա համար, նա պարզապես կազատվի այդ տառապյալ վիճակից. Վատ կզգանք մենք, որ ժամանակին օգնության ձեռք չմեկնեցինք իրեն, չօգնեցինք ոտքի կանգնել .

Նրան պետք չի օգնել գումարով. Նրան պետք է ընդգրկել գործի մեջ և նա գոհ կլինի և ստացած աշխատանքից և այն գումարից, որ նա կստանա իր աշխատացի դիմաց Այդքան բան»,-գրել է դերասանը։