Սպիտակած մազերը թաքցնելու կարիք այլևս չկա. Այս խորամանկ հնարքի շնորհիվ դրանք կդառնան Ձեր գեղեցկության մի մասնիկը

352

Բնականն է հիմա նորաոճ: Ժամանակն է մազերը մաքրել արհեստական ներկերից: Հիմա նախկին հակաթրենդը թրենդ է դարձել և կանայք վերադառնում են գեղեցկության սրահներ, որպեսզի մաքրեն արհեստական ներկերը և բնական գույն հաղորդեն իրենց մազերին: Ջեք Մարտինը վարսավիր է, ով ապրում է Քալիֆորնիայում: Նա կանանց այսպիսի որոշումները ճիշտ է համարում:

Նա կանանց վերադարձնում է իրենց մազերի բնական սպիտակությունը և այդ նկարներով կիսվում սոցկայքերում: Նա արդեն ունի շատ ոճային հաճախորդուհիներ: Նրա մոտ են այցելում Շերոն Օսբորնը և Ջեյն Ֆոնդան: Վարպետն ինքն էլ տարված չի նորաոճությամբ և չի թաքցնում իր բնական ճաղատությունը:

Նա միջոց է մշակել, որի շնորհիվ մազերի գույնը ներկվում է հաճախորդուհու բնական սպիտակ մազերի գույն: Հիմա պետք է միայն երկու շաբաթը մեկ ներկ քսել մազերին և վերջ: Վարպետի հաճախորդուհիները հասկանում են, որ պետք չէ ամաչել սպիտակ մազերից և նորովի են ընդունում իրենց արտաքինը:

Նրա մոտ հերթ է և պետք է երեք շաբաթ շուտ հերթագրվել: Նա գաղտնիքներ չի պահում և ինստագրամում կիսվում է իր մեթոդով: Բանը մեթոդի մեջ չէ, այլ պրոֆեսսիոնալիզմի: Հաճախորդուհիները կյանքից տառապած կնոջից վեր են ածվում ինքնավստահ կանանց: Դեռևս ամեն մեկը չի պատրաստ նման որոշման: