Ցավալի լուր․ մահացել է..

368

Լավագույն տղերքը հեռանում են..․ Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝
ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արամ Ավետիսյանը։

«Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»,– գրում է նա։